phone icon +374 95-702-702

КОРРЕКЦИЯ НОСА ИЛИ ПЛАСТИКА

21 сен 2021

ՔԹԻ ԾԱՅՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ ԿԱՄ ԱՍԵԼ Է ԹԵ ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ - 1 ԺԱՄՈՒՄ

Մեր օրերում ամենաշատ պահանջված պլաստիկ վիրահատություններից մեկը քթի ձևի շտկումն է, որն արդեն վաղուց դադարել է լինել կանանց ու աղջիկների մենաշնորհը: Քանի որ թեման բավական մեծ է, այս անգամ որոշել ենք ձեզ պատմել քթի ծայրի վերափոխման՝ կորեկցիայի մասին, պատասխանել ձեր կողմից բազմիցս հնչեցված հարցերի, ու նաև քննարկել և մեկնաբանել տարածված որոշ միֆեր:

Քթի ծայրի պլաստիկա (և առհասարակ ցանկացած տեսակի էսթետիկ, ինչպես նաև ոսկրերի հետ կապ ունեցող վիրահատական միջամտություն) ցանկալի է կատարել 18-20 տարեկանից հետո, երբ ավարտված կլինի պացիենտի ոսկրային հյուսվածքի աճն ու կարգավորված կլինի հորմոնալ ֆոնը:
Չմոռանալով, որ քթի պարագայում գործ ունենք ոսկորի և հյուսվածքների հետ, պիտի գիտակցենք նաև, որ տարիքի հետ մեկտեղ մեր մաշկը կորցնում է իր առաձգականությունը, իսկ վնասված հյուսվածքների վերականգնումն էլ ավելի դանդաղում է, ուստի քթի պլաստիկայի, ինչպես նաև միջնապատի շտկման վիրահատական միջամտության նախընտրելի է դիմել մինչև 35-36 տարեկանը՝ հետագա բարդություններից խուսափելու և հետվիրահատական համեմատաբար թեթև շրջան անցկացնելու համար:
Քթի ծայրի շտկման ռեալ արդյունքը՝ տեսքը, կարելի է գնահատել միջամտությունից 1-1.5 ամիս անց:
Եվ վերջում պարզապես հիշե՛նք, որ չնայած քթի ծայրի պլաստիկայի շտկմանն առավել հաճախ դիմում են գեղեցկության և ինքնավստահության համար, այնուամենայնիվ, այն շատ կարևորվում է առողջության տեսանկյունից, քանի որ ոչ ճիշտ, այդ թվում նաև ոչ բավարար քանակությամբ թթվածին շնչելու պարագայում մեզ մոտ կարող են առաջանալ սրտանոթային մի շարք հիվանդություններ, որոնք կարող են խաթարել մեր կյանքի բնականոն ընթացքը:
Դե իսկ բժշկական խորհրդատվության համար կարող եք ծանոթանալ մեր մասնագետների գործունեությանը հետևյալ հղմամբ 
և ապա գրանցվել, կամ պարզապես զանգահարել  +37495702702, +37495702700 հեռախոսահամարներով և ամրագրել ձեր այցը:

Разработка сайта euromedica.am

icon